SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հրապարակել է Falcon Heavy գերծանր հրթիռակրի առաջին լուսանկարները։ Այն պետք է առաջին մեկնարկն իրականացնի հաջորդ տարվա հունվարին։ Ավելի վաղ Մասկն ասել էր, որ որպես բեռ առաջին մեկնարկի ժամանակ օգտագործվելու է իր անձնական Tesla Roadster էլեկտրամեքենան։

Falcon Heavy-ն երկմակարդակ գերծանր հրթիռակիր է, որի մշակման մասին SpaceX-ը հայտնել էր դեռ 2011 թվականին։ Հրթիռը հիմնված է Falcon 9-ի վրա, որն ընկերությունը հաջողությամբ շահագործում է արդեն մի քանի տարի։ Հրթիտը կարող է ուղեծիր հանել 64 տոննա բեռ։ համեմատության համար նշենք, որ այսօր ամենածանր հրթիռը Delta IV-ն է, որը ցածր ուղեծիր է կարողանում հանել 29 տոննա բեռ: