Ամերիկյան ծրագրավորողները ստեղծել են արհեստական ինտելեկտի DARE համակարգը, որը կարողանում է ճանաչել սուտը մարդու դեմքի եւ ձայնի միջոցով։
Թեսթավորումը ցույց է տվել, որ ծրագիրն ավելի լավ է գործում, քան մարդիկ։ Համակարգիչը պարզել է սուտը դեպքերի 90 տոկոսում։ Համակարգը ներկայացվելու է արհեստական ինտելեկտի AAAI-18 համաժողովին։
Ժամանակակից համակարգերը կեղծիքի պարզման մեծ պոտենցիալ ունեն։ Հիմնականում դա կապված է նրա հետ, որ համակարգիչները սովորում են տվյալների մեծ քանակի վրա, ինչը թույլ է տալիս նկատել մանր դետալները, որոնց մարդիկ ուշադրություն չեն դարձնում։ Ուստի Մերիլենդի համալսարանի եւ Դարթմութի քոլեջի հետազոտողները ստեղծել են DARE հատուկ ալգորիթմ-պոլիգրաֆը։




























