Իրանում դատարանը նախկին փոխնախագահ Համիդ Ռեզե Բակային 63 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է ISNA-ն:

Նա մեղադրվում է լիազորությունների չարաշահման եւ պետական միջոցների յուրացման մեջ: 2009-2013 թվականներին նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:

2011 թվականից միաժամանակ նա ղեկավարում էր նախագահի աշխատակազմը: The Washington Post-ի տվյալներով՝ նա ձերբակալվել է 2015 թվականին, սակայն հետագայում քննության ընթացքում ազատ է արձակվել:

2017-ի մայիսին նա փորձել է նախագահական ընտրություններին մասնակցել, սակայն նրա թեկնածությունը մերժվել է: Ավելի ուշ՝ հուլիսին, նա կրկին կալանավորվել է: