Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարեւորելով տեղի ունեցած ակտիվ եւ բովանդակալից քննարկումները:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ:



























