ԱՄՆ ռազմական ղեկավարությունը նախատեսում է ստեղծել հակահաքերային համակարգիչ՝ «Մորֆեյ» հակահաքերային պաշտպանության ծրագրով։ Այս ծրագիրը թույլ է տալիս իրականացվող հարձակումների, այդ թվում՝ զանգվածային  WannaCry հարձակումների թիվը հասցնել զրոյի։ DARPA-ն (Պաշտպանության եւ առաջադեմ հետազոտությունների նախագծերի գործակալություն) հույս ունի վերացնել հասարակական խոցելի «թույլ տեղերը»՝ ապահովելով ծրագրային պաշտպանություն հինգ տարիների համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

DARPA-ի հաղորդագրության համաձայն՝ «Մորֆեյ» անունը կրող նախագծի վրա ծախսվել է 3,6 միլիոն դոլար։ Նա վերածում է համակարգիչային սխեմաները «անբացահայտելի  խճանկարի»: ԱՄՆ ռազմական ղեկավարությունը «Մորֆեյ» ծրագրի վրա նախատեսում էր 50 միլիոն դոլար ծախսել։

Այս համակարգը տարբերվում է ավանդական պաշտպանության համակարգերից։ «Մորֆեյ»-ը կառուցում է իր պաշտպանությունը  օպերատիվ, անընդհատ փոխանցվող  տեղեկատվության վրա, ինչը դժվարացնում է հաքերների համար տեղեկատվության հասնելիությունը:

«Մորֆեյ» պաշտպանության համակարգը  մշակել են Միչիգանի համալսարանի գիտնականները: Նրանք հույս են հայտնում, որ հաքերային հարձակումները իրենց նշանակությամբ  կհասցվեն զրոյի: