Facebook-ը հայտարարել է, որ այլեւս չի օգտագործելու կեղծ նորությունների որոշման «Disputed Flags» գործիքը:

Այսօրվանից նորություններում (News Feed)  կեղծիք գտնելու համար կկիրառվի «Related Articles» գործիքը, հաղորում է  Тhe Verge-ը:

Ընկերությունն այս եզրահանգմանն է եկել  մեկ տարվա փորձարկումներից հետո: Փորձարկումը սկսվել է 2017-ի սկզբին: Ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են նոր մանրուքներ, որոնք անհրաժեշտ են ցանցի հաջող աշխատանքի համար: