Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին առաջարկել է վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը:

«Հազարամյակների ընթացքում մայրցամաքները առեւտուր են արել, եւ մենք ցանկանում ենք, որ այդ մայրուղիները վերականգնվեն»,- ասել է Գյուլը՝ հինգշաբթի օրն ունեցած ելույթում:

«Այն պետք է դառնա էներգետիկայի, առեւտրի, հաղորդակցությունների եւ տրանսպորտի միջանցք»,- ասել է նա:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1985թ. Իզմիրի պայմանագրի հիման վրա՝ Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից:

1992թ. կազմակերպությանն անդամագրվել են 7 նոր պետություններ՝ Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: