ԱՄՆ-ն «համառորեն» կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին Իրանին պատասխանատվության ենթարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի բազմակի եւ կոպիտ խախտումների համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայի հայտարարությունն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան կբացի Եմենի Խուդայդա նավահանգիս բոլոր հումանիտար եւ առեւտրային ապրանքների, այդ թվում`վառելիքի մատակարարման համար եւ ամբարձիչները կհասցնի Խուդայդա:
«ԱՄՆ-ն դատապարտում է դեկտեմբերին 19-ին Էր Ռիադի թագավորական պալատի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակումը:
Նոյմեբերի սկզբից ԻՀՊԿ-ն թույլ էր տվել հուսիթներին Էր Ռիադի միջազգային օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակել: Մենք համառորեն կոչ ենք անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին Իրանին պատասխանատվության ենթարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի բազմակի եւ կոպիտ խախտումների համար»:




























