ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 50 մարդու Facebook-ի «գաղտնի խմբերի» միջոցով  ապօրինի նյութեր եւ զենքեր վաճառելու համար: Ոստիկանները նաեւ քննադատել են ամենամեծ սոցիալական ցանցին անգործության եւ 10 ամիս տեւած հետաքննությանը օգնություն չցուցաբերելու համար, հաղորդում է USA.one-ն։

Ոստիկանությունը չի բացահայտել 50 ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքների մանրամասները, սակայն հայտնել է նման «տասնյակ» խմբերի գոյության մասին:  «Facebook-ը պատասխանատվություն է կրում իր օգտատերերի առաջ: Նրանք պետք է համոզված լինեն, որ դա չի կրկնվի»,-ասաց Չիկագոյի ոստիկանության աշխատակից Էդդի Ջոնսոնը: «Եվ, անկեղծ ասած, նրանք ոչ բարեկամաբար էին վերաբերվում իրավապահ մարմիններին եւ այդպիսի հանցագործությունների կանխման հարցում որեւէ օգնության առաջարկ չեն  արել»:

Ջոնսոնը հույս է հայտնել, որ հանրության ուշադրության հրավիրումը այս հարցի վրա  Facebook-ին  կստիպի պայքարել որոշ օգտատերերի քրեական գործունեության դեմ: «Իհարկե, նրանք կարող են իրենց թույլ տալ մի քիչ  շատ  գումար ծախսել նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար »,-ասել է Ջոնսոնը: Ոչ նա, ոչ էլ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Էնթոնի Ռիչիոն  չեն նշել որքան ժամանակ են Facebook-ում տեղյակ եղել հետաքննության մասին։ Ռիչիոն  հրաժարվել է նշել, արդյոք ոստիկանությունը կապ հաստատել է ընկերության հետ, ասելով, որ «ամեն ինչ առջեւում է»: