ԱՄՆ-ում մի քանի հոգի դատի են տվել Apple ընկերությանը, որը ավելի վաղ խոստովանել էր iPhone-ի հնացած մոդելների աշխատանքի դանդաղեցման մեջ։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
TMZ-ն հայտնել է մի հայցի մասին, որը ներկայացրել է Լոս Անջելեսի բնակիչ Ստեֆան Բոգդանովիչը։ Մի քանի հայցեր են ներկայացրել նաեւ Իլինոյս, Օհայո, Ինդիանա, Հյուսիսային Կարոլինա նահանգների բնակիչները։ Բոլոր նրանք տարբեր մոդելների սմարթֆոնների սեփականատերեր են՝ iPhone 5-ից մինչեւ iPhone 7:
Հայցերը ներկայացվել են այն բանից հետո, երբ Apple-ի ղեկավարությունը հաստատել է, սմարթֆոնների հին մոդելների ծրագրային ապահովման աշխատանքը միտումնավոր դանդաղեցվել է: Ընկերությունում պարզաբանել են, դա արվել է, որպեսզի թույլ չտան մարտկոցի մաշվելը, քանի որ էներգիա պահանջող խնդիրների կատարման ժամանակ սմարթֆոնը կարող է հանկարծակի անջատվել: Այսպիսով, Apple- ում շեշտել են, որ հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը նպատակ ունի երկարաձգել դրանց կյանքը:




























