Դեկտեմբերի 22-ի գիշերը իրանցի ոստիկանները ձերբակալել են 230 երիտասարդների եւ աղջիկների` երեկույթի ժամանակ ալկոհոլ օգտագործելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Թեհրանի ծայրամասում գտնվող զբոսայգում ձերբակալվել է 140 մարդ, ուժայինները խուզարկության արդյունքում հայտնաբերել են ոչ միայն սպիրտային խմիչք, այլ նաեւ հոգեմետ դեղեր։
Մայրաքաղաքի արվարձանում էլ ձերբակալվել են եւս 90 երիտասարդ, որոնք օգտագործել են ալկոհոլային խմիչքներ եւ պարել:
Նշվում է, որ 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում արգելվել է ալկոհոլը:




























