Վրացի մաքսավորները ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների, որոնք փորձում էին ապօրինաբար ոսկե իրեր մտցնել Վրաստան:
Հայաստանի քաղաքացիներին ձերբակալել են «Սարփի» անցակետում:
Սուսաննա եւ Ֆելիքս Մանուչարյանների մոտից 0,5 կգ կեղծ ոսկեղեն են գտել, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:





























