Ժողովրդագրական տեսանկյունից Հայաստանում առկա են խնդիրներ, որոնք 10-20 տարում չեն լուծվի՝ արտագաղթի ազդեցությամբ նվազող բնակչություն, ծերացող հասարակություն, ինչպես նաեւ տղամարդկանց եւ կանանց հարաբերակցության խախտում։ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 20-29 տարեկանների շրջանում կանանց թիվը 15 տոկոսով գերազանցում է տղամարդկանց թվին։ 10-19 տարեկանների շրջանում շեղումն ավելի մեծ է՝ շուրջ 20 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 6-րդ կին Հայաստանում զրկված է պոտենցիալ մայր դառնալու հնարավորությունից։ Այս շեղումը վերացնելու համար 100 տարի է պետք»,- ամփոփեց Ասատրյանը։





























