ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ընդունելությունների սրահում, ելույթով է հանդես եկել: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցւիչ Զոհրաբ Մնացականյանը, հայկական համայնքի եւ հոգեւորականության ներկայացուցիչները:
ԼՂ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ Ռոբերտ Ավետսիյանն իր ելույթում անդրադարձել է այս տարի Արցախում տեղի ունեցած քաղաքական եև տնտեսական իրադարձություններին, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակին:




























