Google-ը սովորեցրել է նեյրոցանցին լուսանկարների որակն ու գեղագիտական արժեքը գնահատել: Neural Image Assessment (NIMA) արհեստական ինտելեկտը կարող է նկարները դասակարգել եւ նրանց գնահատականներ դնել, հաղորդում է Engadget-ը:

NIMA համակարգը սովորել է որոշել, թե լուսանկարների չափանիշների տեսանկյունից որքան բարձր է նկարների որակը:

Նեյրոցանցին նկարների մասին տեղակատվություն ստանալու համար համակարգին սովորեցրել են մրցույթների լավագույն եւ անհաջող լուսանկարներով: NIMA-ն հիշել է լավ լուսանկարների օբյեկտիվ հատկանիշները եւ այդ գիտելիքների հիման վրա սովորել նկարները գնահատել:

Ապագայում տեխնոլոգիան լուսանկարներ դասակարգելու համար կարող է օգտագործվել Google-ի լուսանկարչական ծրագրերում: Օրինակ՝ համակարգը կկարողանա ավտոմատ կերպով հեռացնել ակնհայտ անհաջող նկարները եւ տնտեսել օգտատիրոջ ժամանակը: