Իրանն արտերկրյա գիտնականներ է հավաքագրում՝ իր միջուկային սպառազինությունների մշակման համար: Այդ աշխատանքն իրականացվում է Աֆրիկայում գտնվեղ տարբեր երկրների դեսպանատների միջոցով: Այս մասին The Daily Telegraph-ին պատմել է Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան Մոհամմեդ Ռեզա Հեյդարին:

Նրա խոսքով, այդուհանդերձ, այս ասպարեզում Իրանն ավել սերտ համագործակցում է Հյուսիսային Կորեայի հետ: Ինչպես պնդել է նախկին դիվանագետը, ով անձամբ է ներկա գտնվել նման մասնագետների հանդիպմանը, առաջին հերթին նրանք աշխատել են զանգվածային ոչնչացման ռումբ գործարկելու ուղղությամբ, երկրորդ հերթին` բալիստիկ հրթիռների հեռահարության բարձրացման:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Մոհամմեդ Ռեզա Հեյդարին դիվանագիտական ծառայությունից հրաժարվել է 2010-ի հունվարին` ի նշան Իրանի ներքին քաղաքականության բողոքի: Արդյունքում նա ապաստան է գտել Նորվեգիայում: