Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, հետեւյալ օրենքները:

- «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸

- «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»¸

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸

- «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։