Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է հանել Երկրի հեռահար զոնդավորման արբանյակը, հաղորդում է «Սինխուան»:

Սարքը արձակվել է «Չանչժեն-2D» հրթիռակրի օգնությմաբ: Արձակումը տեղի է ունեցել Գանսու նահանգի Ցզյուցյուան տիեզերակայանից տեղական ժամանակնով 12:14-ին: Տիեզերական առաքելությունը դարձել է տվայլ տեսակի հրթիռների թվում 259-րդը:

Չինաստնանն ուղեծիր է հանել արդեն 162 արբանյակ:

Չինաստանի իշխանությունները 1999 թվականի տիեզերական ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումից հետո սկսել են տիեզերք սարքեր ուղարկել: Միայն 21-րդ դարի առաջին տասնամյակում չինացիները հաջողությամբ արձակել են  87 արբանյակ: