Չինաստանի Շանհայ քաղաքում 2010 թ. մայիս-հոկտեմբերին կայացած «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը ճանաչվել էր լավագույնը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած կառավարության նիստում շնորհակալություն հայտնեց տաղավարի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ հատուկ նշելով նաեւ երգիչների եւ մշակույթի մյուս գործիչների ելույթը։ Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ չին գործընկերներն առաջարկել են շարունակել այդ տաղավարի ցուցադրությունը Չինաստանում։ Երեւանի քաղաքապետարանն իր հերթին է հնարավորություն ստեղծում, որպեսզի տաղավարը ցուցադրվի նաեւ մայրաքաղաքում եւ հասանելի դառնա երեւանցիներին: