Թեհրանում Իրանի Շուրա խորհրդի նախագահ Ալի Լարիջանին, ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին որոշ գերտերությունների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նրանց ուժերը ոչ մի կոնկրետ քայլ չեն կատարել այս ոլորտում եւ այդ պատճառով տարածաշրջանի երկրներն այս վտանգավոր երեւույթին դիմակայելու հարցում պետք է միայն սեփական ուժերին ապավինեն, հաղորդում է SANA-ն:
Լարիջանին, նախքան Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելու համար Պակիստան մեկնելը, լրագրողներին ասել է, որ տարածաշրջանում ահաբեկչության խնդիրը չի լուծվել, նույնիսկ եթե ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացվել է:
Նա կոչ է արել այս վտանգը դիմակայելու համար որոշում գտնել, քանի որ ահաբեկչությանը բնորոշ է մի շրջանից մյուսը անցնելը, այնպես որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն դրան:




























