Արգենտինական դատարանը ցմահ բանտարկության է ենթարկել նախկին դիկտատոր Խորխե Վիդելին` մարդկության հանդեպ գործած հանցագործության մեղադրանքով:

85-ամյա Վիդելն այն 30 անձանցից մեկն է, ով 1975-81 թթ. Արգենտինայում իշխող զինվորական ռեժիմի ժամանակ հանցագործություններ է գործել: Այդ ժամանակահատվածում Վիդելը գլխավորել է խունտան: Իրավապահ մարմինների գնահատմամբ` այդ ընթացքում Արգենտինայում զոհվել կամ անհայտ կորել է շուրջ 12 հազար մարդ: