Իրանի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարի համար Աֆղանստանի, Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ազգային հետախուզությունների փոխգործակցության մեխանիզմ մշակել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ այս հարցում պառակտումն անթույլատրելի է, իսկ որոշումը պետք է լինի ընդհանուր սպառնալիքի առջեւ երկրների միավորումը: «Մենք պետք է հետախուզությունների փոխգործակցության մեխանիզմ մշակենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով տարածաշրջանային առաջին միջազգային համաժողովում, որը նվիրված է ահաբեկչության դեմ պայքարի հարցերին եւ փոխհամագործակցությանը, որն ընթանում է կիրակի Պակիստանի մայրաքաղաքում:
Նա ուշադրություն է դարձրել նաեւ ֆինանսական ոլորտում եւ տեղեկատվական տարածքում 6 երկրների փոխգործակցության կարգավորման անհրաժեշտությանը:




























