Ճապոնական Sharp  ընկերության նորագույն Aquos S3 սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում: Ներկայումս նորույթը տեխնիկական հավաստագրման ընթացակարգ է անցել: Գաջեթների վաճառքի մեկնարկը նախատեսված է 2018 թվականի սկզբին, հայտնում է oane.ws-ն: 

Դեւայսը կունենա գործնականում անշրջանակ դիսփլեյ, քանի որ մատնահետքերի սքաները կտեղակայվի ճակատային պանելին: Նորույթը 5.48-դյույմանոց էկրան ունի՝ 1920х1080 պիքսել թույլատրելիությամբ:

Android 7.1.1 Nougat-ի  հիմքով ստեղծված սմարթֆոնն ունի 8-միջուկանի Snapdragon 660 պրոցեսոր եւ 16-մեգապիքսելանոց խցիկ: