HMD Global ընկերությունն աշխատում է «լիաչափ» ստեղնաշարով ամենահայտնի հեռախոսներից մեկի՝ Nokia E71-ի նոր տարբերակի վրա աշխատանքը: Այս մասին հայտնում է Gizmochina-ն:

Սարքը, որն, ըստ տեղեկությունների, կթողարկվի 2018 թվականին, կունենա 3,5-դյույմանոց սենսորային դիսփլեյ՝ 480p թույլատրելիությամբ, Snapdragon 205 պրոցեսոր, 4G աջակցություն եւ Bluetooth SIG: Հիշատակվում է նաեւ 1 գեգաբայթ RAM-ի եւ 8 գեգաբայթ կուտակիչի մասին:

Հեռախոսը կունենա 3 մեգապիքսել թույլատրելիությամբ խցիկ: Շուկայում հասանելի կլինեն 1 կամ 2 SIM քարտով մոդելները: Սպասվում է, որ սարքը կարժենա 150-ից մինչեւ 300 դոլար:

Ընկերությունը դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չի կատարել: