Սոցիալական ծառայողը Եվրոպայում ամենահարգված եւ բարդ մասնագիտություններից մեկն է։ Հայաստանում եւս փորձ են անում առաջիկա տարիներին ներդնել այդ ինստիտուտը՝ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։

Սոցծառայողը սոցիալապես անապահով խավերի համար իրականացնելու է իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություն, կատարելու է տնային այցեր, համայնքի բյուջեի շրջանակներում տրամադրելու է բնամթերային եւ դրամական օգնություն։ Բնակչությանն ավելի մոտ լինելու համար՝ սոցծառայողները հանդիսանալու են համայնքի աշխատողներ։ Ենթադրվում է, որ 2013 թ. Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի սոցծառայողի ինստիտուտին: