Հակառակ սպասումներին՝ հայկական դրամն այս օրերին արժեզրկվում է։ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում վաճառվել է 1,1 մլն դոլար՝ 361,62 միջին կշռված փոխարժեքով։ Հիշեցնենք, որ երեկ բորսայում առեւտուր չի կայացել, իսկ նախորդ օրը բորսան փակվել էր 360/1դոլար փոխարժեքով։
Դրամի թուլացման հիմնական պատճառը կարող են լինել շուկայում հայտնվող լրացուցիչ դրամները եւ դրսից ստացվող տրանսֆերտների սպասվածից ավելի ցածր մակարդակը։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 22-ին Կենտրոնական բանկը մոտ 1,5 մլրդ դրամ կանխիկ գումար է բաց թողել շրջանառություն:




























