Հռոմում Չիլիի դեսպանատանը ռումբով փաթեթ է պայթել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին Հռոմում Շվեյցարիայի դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի մասին: Իտալական АНСА գործակալության տվյալներով` պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ ծառայողը բացել է փաթեթը: Տուժողը ձեռքերի ծանր վնասվածքներ է ստացել եւ շտապ հոսպիտալացվել:
Բացի այդ, այսօր էլ հաղորդագրություն է ստացվել` Կապիտոլիումի շրջակայքում պայթուցիկի առակայության մասին: Ավելի ուշ պարզվել է, որ այդ հեռախոսազանգը կեղծ է եղել:





























