Մոսկվայում 75 տարեկան հասակում վախճանվել է կինոռեժիսոր Միխայիլ Թումանիշվիլին: Նա մասնակցել է հեռուստատեսային սերիալների ստեղծման գործին, ինչպես նաեւ որպես ռեժիսոր հանդես եկել «Տուրեցկի մարշը» -ում:

Թումանիշվիլին սցենարիստ եւ ռեժիսոր Իոսիֆ Թումանիշվիլիի որդին էր: Ծնվել է 1935-ի հունիսի 19-ին Մոսկվայում: 1957-ին ավարտել է Շուկինի անվան թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Խաղացել է Պուշկինի անվան թատրոնում: 1963-ին ավարտել է ռեժիսորական կուրսեր եւ որպես ռեժիսոր հանդես եկել «Կրեմլի համագումարների պալատում»:

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել էր նաեւ հայրը: 1964-ի Թումանիշվիլին եկել է «Մոսֆիլմ»: Նրա առաջին ինքնուրույն ֆիլմը եղել է «Պատասխան քայլ»-ը /1981/ : Առավել ճանաչված գործերն են` «Ավտովթար` ոստիկանի օրը», «Գայլախեղդը» եւ «Տուրեցկիի մարշը» սերիալը: