Օրերս ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ընդունելությունների դահլիճում։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայ համայնքի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ։
Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել անցնող տարվա ընթացքում Արցախի քաղաքական եւ տնտեսական կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններին, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։




























