Ռուս գործարար Վիկտոր Բուտին, ով ԱՄՆ-ում ազատազրկված է ահաբեկչական կազմակերպություններին զենք մատակարարելու համար, ամերիկյան իշխանությունները կարող են փոխանակել «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հետ, հաղորդում է «Արգոմենտի նեդելին»՝ վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչին:
Պարբերականը նշում է, որ «փոխանակման ֆոնդը սպառվել էր 2010թ. ամռանը, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխանակեցին բացահայտված հետախույզներին»: Ուստի փոխանակման համար մնացել է միայն Խոդորկովսկին: Ավելի վաղ նա հայտարարում էր, որ երբեք չի լքի Ռուսաստանը, սակայն եթե դատարանը ավելացնի եւս 14 տարի, գործարարը կարող է մտքափոխ լինել, գրում է RBC-ն:





























