Մերձմոսկովյան ոստիկանությունը կանխել է չարտոնված զանգվածային ակցիաներ տարածաշրջանի 7 քաղաքներում՝ այսպիսին է անցնող շաբաթվա արդյունքը:

Երիտասարդության ինքնաբուխ ակցիաները կանխվել են Կլին, Պավլովո-Պոսադ, Չեխով, Սերպուխով եւ այլ քաղաքներում: Ինչպես դեկտեմբերի 23-ին նախազգուշացրել են մարզի ոստիկանությունից, ակցիաների կազմակերպիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվելու, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Նշենք, որ առաջիկայում կայանալու է «Մոսկվան բոլորի համար» ցույցն՝ ի հակակշիռ «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսի: Այդ նախաձեռնությանն իրենց աջակցության մասին հայտարարել են արվեստի հայտնի գործիչներ, Եվգենի Միրոնովը, Ալեքսեյ Կորտնեւը, Չուլպան Խամատովան, Դմիտրի Բիկովը, Վիկտոր Շենդերովիչն ու այլք: