Ռուսաստանի քաղաքացի Զաքարի Քալաշովը, ով համարվում է վրացական հանցավոր խմբավորման ղեկավարը եւ Իսպանիայում դատապարտվել է գումարային միջոցների լվացման մեջ, կարտաքսվի Վրաստան: Նման որոշում է կայացրել Իսպանիայի ազգային դատարանը, հաղորդում է Գրուզիա-Online-ը:

Դատավորները կարծում են, որ Վրաստանում Քալաշովի գործով կրկնակի դատ կլինի: Քալաշովը ձերբակալվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում 2006թ. մայիսին եւ արտաքսվել էր Իսպանիա:

Շաքրո-կրտսեր անունով հայտնի Քալաշովը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման եւ 200 մլն եվրո տուգանքի: