Դեկտեմբերի 23-ին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի նախկին կողմնակիցները նրա ղեկավարած «Հանուն արդար Վրաստանի» շարժման արտահերթ համագումարում որոշել են Նողաիդելիին հեռացնել կազմակերպության քաղաքական ղեկավարությունից, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

«Մենք ստիպված էինք ընդունել նման որոշում, բայց Նողաիդելին հեռացված չէ շարժման շարքերից»,- պարզաբանել է Շարժման Սաբուրթալինի շրջանային կառույցի ղեկավար Նատո Խոխիաշվիլին: «Նողաիդելին գումար է պարտք շարժման անդամներին եւ որպեսզի նա իր վրայից չհանի պատասխանատավությունն այդ պարքերի համար, նա մնացել է շարժման շարքերում»,- ասել է նա:

Նախկին վարչապետին մեղադրում են կուսակցությունը պառակտելուն ուղղված գործողություններ կատարելու եւ գումարներ յուրացնելու մեջ:

Ինքը՝ Նողաիդելին իր կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «լավ բեմադրված արշավ», որն իրականացնում են Վրաստանի իշխանությունները: