2100-ին փոխնակ մայրերը ռոբոտների եւ մարդկանց առաջին սերունդներին լույս աշխարհ կբերեն, կանխատեսում է համակարգչային տեխնոլոգիաների փրձագետ Դեվիդ Լեվին:
Տեխնոլոգիաներն արդեն թույլ են տալիս արհեստական սերմնաբջիջ եւ ձվաբջիջ ստեղծել, իսկ ԱԻ ինժեներների մշակումները հնարավորություն կտան ծրագրավորել ռոբոտների ԴՆԹ-ն՝ տալով նրանց բնավորության եւ արտաքին տեսքի որոշակի հատկություններ: Երկու մեթոդների համադրումը թույլ կտա մարդու եւ անդրոիդի հիբրիդ ստեղծել, գրում է Quartz-ը:
Թեեւ դեռ կլինիկական փորձարկումներ չեն կատարվել, բայց Լեվին վստահ է, որ ապագայում հնարավոր կլինի նույն սեռի մարդկանց սերունդ ստանալ: Բայց կարո՞ղ է արդյոք զուգընկերներից մեկը ռոբոտ լինել: Փորձագետը կարծում է, որ դա հնարավոր է:




























