Հռոմում Հայաստանի դեսպանատունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, ոչ մի կասկածելի առարկա չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է Հռոմի կենտրոնում, այսինքն բավական հեռու այն դեսպանատներից, որտեղ տեղի են ունեցել պայթյուններ:

Հիշեցնենք, որ դեպտեմբերի 23-ին Հռոմում Չիլիի դեսպանատանը ռումբ է պայթել: Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնում էին Հռոմում Շվեյցաիայի դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի մասին: Դիվանագիտական ներկայացուցչության ծառայողը ձեռքերի լուրջ վնասվածք է ստացել եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:

Բացի այդ, նույն օրը հեռախոսով տեղեկություն է ստացվել, որ պայթուցիկ սարք կա նաեւ Ուկրաինայի դեսպանատան մոտ, սակայն ստուգելուց հետո պարզվել է, որ այդ ահազանգը կեղծ է եղել: