Ռուսաստանում դեռեւս չգրանցված Ժողովրդական ազատության կուսակցության երեք համանախագահներ Բորիս Նեմցովը, Վլադիմիր Միլովն ու Վլադիմիր Ռիժկովը դեկտեմբերի 23-ին հայց են ներկայացրել մոսկվայի Սավելեւսկի դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի:

«Մենք հայց ենք ներկայացրել եւ նշել, որ ՌԴ վարչապետը դեկտեմբերի 16-ին շփվելով ժողովրդի հետ, մեղադրել է մեզ, որ մենք Բերեզովսկիի հետ Ռուսաստանից միլիարդներ ենք գողացել: Դա սուտ է եւ զրպարտություն»,- հայտարարել է Նեմցովը: Նրա խոսքով, իրենք պահանջում են Պուտինից եւ «Ռոսսիա-1» հեռուստաալիքից, որով այդ տեսանյութը եթեր է հեռարձակվել, հերքել այդ տեղեկությունը: Բացի այդ, հայցվորները մտադիր են վարչապետից 1 մլն ռուբլի փոխհատուցում ստանալ: