ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում մասնակցել է  Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրման 120-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: