Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ստամբուլում հանդես գալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում, կրկին Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը կապել ղարաբաղյան հակամարտության լուծման հետ:
«Մենք բաց ենք համագործակցության համար եւ անընդհատ նման կոչ ենք անում: Մեր մտադրությունները բոլորին հայտնի են»,- դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրկույցում ասել է Գյուլը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Անկարան եւ Երեւանը 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում երկկողմ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ արձանագրություններ ստորագրեցին: Դրանից հետո արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, սակայն դա տեղի չունեցավ: Թուրքիան սկսեց նախապայմաններ առաջ քաշել, ասելով, որ քանի դեռ ղարաբաղյան խնդրում առաջխաղացում չկա, արձանագրությունների ստորագրման մասին խոսք չի կարող լինել:
Հաշվի առնելով Անկարայի ոչ կառուցողական դիրքորոշումը, 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով առկախեց արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ Ազգային ժողովում:
Ներկայումս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան:





























