Ծրագրավորող Ջոնաթան Լեւինը թողարկել է X-ն կոտրելու առաջին ծրագիրը։Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Redmond Pie պորտալը։
Նշվում է, որ ընթացակարգը հնարավոր է բոլոր այն iPhone-ներիի, iPad-ների եւ iPod Touch- երի դեպքում, որոնք աշխատում են iOS 11.0 օպերացիոն համակարգով:
Ներկա պահին սմարթֆոնի կոտրումը «ժամանակավոր է», քանի որ գաջեթի թարմացումից հետո պետք է այն նորից կրկնել:
Օպերացիոն համակարգի կոտրումից կամ ջեյլբրեքից հետո օգտատերը խախտում է Apple-ի հետ պայմանագիրը եւ զրկվում երաշխիքային սպասարկման իրավունքից:




























