Աբու Դաբիում դատարանը Իրանի օգտին լրտեսության համար 28-ամյա զինվորականին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Նա մեղավոր է ճանաչվել Աբու Դաբիում Իրանի դեսպանատան աշխատակիցներին գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցման մեջ: Այս մասին հայտնում է GulfNews-ը:

Դատարանը նաեւ կարգադրել է առգրավել բոլոր փաստաթղթերը եւ կապի միջոցները, նաեւ վճարել բոլոր դատական ծախսերը:

Դատարանը նաեւ, Սուդանի քաղաքացուն, հետագա արտաքսմամբ 10 տարվա ազատազրկման է դատապարտել իրանական գործակալների հետ շփումների ժամանակ զինվորականին օգնություն ցույց տալու համար: