Kickstarter-ում կհայտնվի աշխարհի ամենափոքր Zanco Tiny T1 սմարթֆոնը: Կայքում հրապարկվել է հեռախոսի  վիդեոշնորհանդեսը:

 Այն մշակել է Clubit New Media Ltd ընկերությունը: Հեռախոսի երկարությունը 47 միլիմետր է, դրա համար այն չի գերազանցում ձեռքի բութ մատի կեսը, հաղորդում է Oane-ը:

Tiny T1-ում կարող է մոտ 300 հեռախոսահամար պահպանվել, 50 հաղորդագրություն եւ նույնքան զանգերի հնարավորություն:

Ինչ վերաբերում է մարտկոցին, ապա մեկ անգամ լիցքավորելը   2-3 օր ակտիվ օգտագործելու դեպքում լիովին կբավականացնի: