Իսրայելում Apple ընկերության դեմ սմարթֆոնների դանդաղ աշխատանքի պատճառով հավաքական հայց է ներկայացվել: Այն ԱՄՆ սահմամներից դուրս իր տեսակի մեջ առաջին հայցն է, հաղորդում է IXBT-ը:
Ըստ հայցվորների՝Apple-ը խախտել է օգտատերերի հանդեպ իր պարտականությունները՝ թաքցնելով տեղեկատվությունը, որ ծրագրի «անվնաս» թարմացումը բացասական կազդի սարքի վրա:
Հայցում նշված է, որ Apple-ին հատուկ է գաղտնիությունը, որն արտահայտվում է Ծրագրային ապահովման տեքստի անհասանելիությամբ:
Հայցվորների պնդմամբ՝ Apple-ի գործողությունները նրանց ստիպում են որքան հնարավոր է շուտ նոր սմարթֆոններ գնել:




























