IP-հեռախոսակապի Skype ծառայության ներկայացուցիչները Twitter-ի միջոցով հայտնել են դեկտեմբերի 22-ի երեկոյան տեղի ունեցած գլոբալ խափանման հնարավոր պատճառը:

Հայտարարության համաձայն, ամբողջ աշխարհում գրանցված տեխնիկական անսարքությունները կապված են ծառայության տարբեր սերվերներն իրար միացնող հանգույցների մեծ մասի անջատման հետ: Անջատման պատճառը սուպերհանգույցների եւ Skype-ի նոր տարբերակների անհամատեղելիությունն է: Skype-ի մասնագետներն այժմ կատարելագործում են հանգույցները, գրում է Lenta.ru-ն: