Դեկտեմբերի 24-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում կսկսվի Վրաստանի առաջին նախագահի որդու` Ցոտնե Գամսախուրդիայի գործով դատավարությունը:
Դատարանում կքննվի Գամսախուրդիայի կողմից կաշառատվության նոր մեղադրանքը:
Խոսքը բանտային բուժհաստատությունում գտնվող Գամսախուրդիայի` այդ հաստատության աշխատակիցներից մեկին թղթակցության համար առաջարկած 500 լարի կաշառքի մասին է:
Դատալսմանը ներկա կլինի անձամբ Գամսախուրդիան:





























