WhatsApp մեսենջերի ղեկավարությունը որոշել է 2018 թվականին  դադարեցնել մեսենջերի աշխատանքը որոշ հայտնի օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում, հաղորդում է  Gazeta-ն` վկայակոչելով International Business Times-ը:

2018 թվականի հունվարի մեկից WhatsApp-ը  կդադարի աշխատել Windows 8.0 կամ ավելի հին, ինչպես նաեւ BlackBerry OS  կամ BlackBerry  10 օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում: Մեսենջերի  անձնակազմը զգուշացրել է, որ աշխատանքի դադարեցումը աստիճանաբար կլինի։

Բացի դրանից, հաջորդ տարի նախատեսվում է դադարեցնել մեսենջերի աշխատանքը Nokia S40 սմարթֆոնի պարագայում, իսկ մինչեւ 2020 թվականը Android 2.3.7 եւ ավելի հին օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում: