Ադրբեջանական ավիաուղիները (ԱԶԱԼ) դեկտեմբերի 24-ից կհրաժարվեն ռուսական օդանավեր օգտագործելուց:
Բաքու-Նախիջեւան-Բաքու բոլոր չվերթերն ԱԶԱԼ-ը կսկսի իրականացնել Aerobus-319-ով, Aerobus-320-ով եւ Boing-757-ով, իսկ ՏՈՒ-134 եւ ՏՈՒ-154 օդանավերով չվերթերը կդադարեցվեն:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, ռուսական օդանավերը մինչ այժմ շահագործվել են միայն այդ ուղղությամբ:



























