Լոս Անջելեսում Գրիգոր Չիվիթչյանը եւ Սարգիս Մկրտչյանը դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման` ծխախոտային շուկայում խարդախություններով զբաղվելու համար: Բացի այդ, նրանք պետք է վճարեն 280 հազար դոլարի տուգանք:

Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ համապատասխան դիմում է եղել իրավապահ մարմինների կողմից: Քննությունն սկսել է 2007թ., երբ պարզվել է, որ Մկրտչյանն ու Չիվիթչյանը առանց հարկման ծխախոտ էին ներկրել Կալիֆորնիա նահանգ:

Ավելի վաղ մեկ այլ հայի` Ավետիս Ջերեջյանին դատապարտել էին 7 տարվա ազատազրկման այն բանի պատճառով, որ նա երեք տարի շարունակ առանց հարկման ծխածոտ էր ներկրել Կալիֆորնիա: Չմուծված հարկերը կազմել էին 3,2 մլն դոլար: