ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ԻՊ-ին եւ այլ ահաբեկչական խմբավորումներին: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին՝ ԱՄՆ-ին աշխարհի «ամենակոռումպացված» կառավարություններից մեկն անվանելով, հաղորդում է Press TV-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի գլխավոր թշնամին է:

 «Նրանք աջակցեցին ԻՊ-ին, որքան կարող էին, եւ շարունակում են գաղտնի օգնել ԻՊ-ին եւ ահաբեկչական խմբավորումներին», - ասել է նա:

Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում բռնապետական ռեժիմներին, այդ թվում Ալ Սաուդների դինաստիային եւ Եմենի եւ Պաղեստինի դեմ հանցագործություններ կատարող կառավարություններին:

 «Նրանք հանցագործություններ են կատարում իրենց սեփական երւկրում. ԱՄՆ ոստիկանությունը սպանում է սեւամորթ կանանց, երեխաների եւ հետո դատարանում արդարանում է: Սա նրանց դատական համակարգն է, իսկ հետո նրանք քննադատում են այլ երկրների դատական համակարգերը, այդ թվում մեր հավատարիւմ դատական համակարգին», - ասել է նա: