Կրիպտոարժույթի փոխարժեքի տատանումներն արդեն անդրադառնում են ֆոնդային շուկայի վրա, իսկ 2018-ին այդ կապն ավելի ակնառու կլինի, հակապես եթե բիթքոինի փոխարժեքի նվազում տեղի ունենա: Այսպես են կարծում Wells Fargo Securities-ի փորձագետները, հաղորդում է Hightech-ը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում, բիթքոինը ռեկորդային 20,000 դոլար փոխարժեքից մինչեւ 14,000 դոլարի նիշին է հասել: Դրանից հետո բիթքոինը վերականգնվեց, եւ այս պահին փոխարժեքը, ըստ CoinDesk-ի, գերազանցում է 15,500 դոլարը:

 Ըստ Wells Fargo Securities-ի ներդրումային ռազմավարության ղեկավար Քրիստոֆեր Հարվիի՝ կրիպտոարժույթի շուկայում կտրուկ փոփոխությունները կարող են ցնցել ֆոնդային շուկան: «Դա կարելի է արդեն հիմա տեսնել, բայց դեռ փոքր մասշտաբով: Եվ 2018 թվականին դրանից պետք է զգուշանալ», - CNBC-ին տված հարցազրույցում ասել է Հարվին:

Փորձագետի կարծիքով՝ Ուոլ սթրիթն ուշադիր հետեւում է կրիպտոարժույթի շուկային եւ վախենում, որ բիթքոինը պատմության ամենամեծ ֆինանսական փուչիկը կլինի: Տնտեսագետները եւ վերլուծաբանները նույնպես բիթքոինը փուչիկ են անվանում եւ խոստովանում, որ նրա  իրական արժեքը 0 է: