Դեկտեմբերի 23-ին ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 7 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր  է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 63-ամյա Սիմակ Հակոբյանի դին:

Նույն օրը ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40 շենքի 69-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:     

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 59-ամյա Սերգեյ Մանուկյանի դին: